ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսի հնարավոր պաշտոնանկությունը: Այդ մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հնարավոր է նա հեռանա: Կարծում եմ, որ նա յուրօրինակ ժողովրդավար է, եթե ուզում եք իմանալ: Որոշակի փուլում բոլորն են հեռանում, սա Վաշինգտոնն է»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով Մեթթիսի հրաժարականի մասին հարցին:
Նա հավելել է, որ առաջիկայում նրա վարչակազմը կարող են լքել նաև այլ աշխատակիցներ, սակայն հավելել է, որ «Սպիտակ տանը քաոս չկա», ինչպես որոշ ԶԼՄ-ներ են ներկայացնում: «Դրանք կեղծ լուրեր են»,-հավելել է ԱՄՆ նախագահը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37391