Ավելի շատ ամերիկացիներ են սկսել հավատալ 2020-ի ընտրություններին Թրամփի հաղթանակին. CNN

Վերջին կես տարվա ընթացքում մեծացել է այն ամերիկացիների թիվը, որոնք հավատում են ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակին2020 թվականի նախագահական ընտրություններին: Այս են վկայում SSRS–ի անցկացրած հարցման տվյալները, որոնք մեջբերում ամերիկյան CNN հեռուստաալիքը։


Հաղորդվում է, որ կես տարի առաջ Թրամփի հաղթանաին հավատում էր հարցվածների 40%-ը, վերջին հարցման տվյալների համաձայն նրանց թիվը 46%-ի է հասել։

Ընդ որում, նշվում է, որ ներկայումս հարցվածների 47%-ը համոզված է, որ ԱՄՆ գործող նախագահը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը երկրորդ անգամ, իսկ կես տարի առաջ այդպես էր կարծում հարցվածների 54%-ը։

Նշվում է, որ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 74%-ը աջակցում է Թրամփի առաջադրմանը, նոր թեկնածու առաջադրելու օգտին արտահայտվել է հանրապետականների 21%-ը։ Դեմոկրատների կողմնակիցների 33%-ը, որպես կուսակցութան թեկնածու, ցանկանում են տեսնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37385