Փորձագետ. Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան` Իրանի համար գլխացավանք

Ամերիկյան զինվորականները պատրաստում են սիրիական ընդդիմության անդամներին Ալ-Տանֆ ռազմաբազայում, փոխանցում է Business Insider-ը:


Ռազմական փորձագետ Օմրան Լամրանին հայտարարել է, որ Իրանին անհանգստացնում է ամերիկյան այդ ռազմակայանը, քանի որ այն կարող է արգելափակել Բաղդադ-Դամասկոս մայրուղին, որով Թեհրանը զենք է մատակարարում սիրիական մայրաքաղաք:


Ըստ նրա, իրանցիների համար կարևոր է այդ մայրուղին, քանի որ ծովային փոխադրումները խոցելի են`դրանք հսկվում են Իսրայելի կողմից, իսկ օդային փոխադրումները`թանկ են:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37290