Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը:
Այս րոպեներին բարձրաստիճան հյուրերը ժամանում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Նրանց դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
Տասնյակ երկրների առաջնորդներ արդեն համալիրում են, այդ թվում և Ֆրանսիայի նախագահն ու Կանադայի վարչապետը:
Հիշեցնենք, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-ից 12-ը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37239