Մամուլ. Մանվել Գրիգորյանին բաց կթողնեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը։ Ըստ մեր աղբյուրների՝ քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրավի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննիչը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել է։ Բանն այն է, որ իրավապահները ոչ միայն ցանկանում են ցուցմունք կորզել Մանվել Գրիգորյանից՝ Քոչարյանի մասով, այլեւ ընտրություններն են՝ Էջմիածնի քաղաքապետի եւ ԵԿՄ նախագահի։ Չեն ցանկանում, որ գեներալն ազատության մեջ լինի այդ ժամանակ։ Իշխանությունները փորձում են «ՔՊ» ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին՝ քաղաքապետ, Սասուն Միքայելյանին՝ ԵԿՄ նախագահ դարձնեն, որից հետո, ըստ նույն աղբյուրների, արդեն հնարավոր է Մանվելին բաց թողնել։


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում ուշագրավ տեղեկություն եղավ, որ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008թ. կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատու Ալրաղացի Լյովիկի՝ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել հենց այդ գործով 15 տարի անազատության դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ 2010թ․Արայիկ Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նստած է եղել նույն խցում։ Բանտից դուրս գալուց հետո Փաշինյանը հոդվածներից մեկում հատուկ անդրադարձել է Արայիկ Կարապետյանի քրեական գործին։ Բացառված չէ, որ 10 տարվա վաղեմության գործի վերաբացումը, որով մի շարք անձինք դատապարտվել են 15 տարվա անազատության, կապված է նաև Փաշինյանի սեփական նախաձեռնության հետ, քանի որ նույն խցում լինելով՝ վարչապետին կարող էին շատ ուշագրավ տեղեկություններ հայտնի լինել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից: Պարզվում է` Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով գնացել է ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր` Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ մարդկանց պատմել է, թե մինչ ռեստորանում հանդիպելը նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Հարություն Ղարագյոզյանի վրա են հարձակվել Կարո Կարապետյանի թիմակիցները եւ ծեծի են ենթարկել: Դրանից հետո էլ կողմերը որոշել են հանդիպել ու առաջացած տարաձայնությունը կարգավորել, դե Ղարագյոզյանն էլ իր հետ էր վերցրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից նվեր ստացած զենքը եւ կրակել Կարապետյանին, իսկ ավելի ուշ` ինքնասպան եղել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեին, թե ինչու։ Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ եւ հոգեվիճակով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է։ Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման երկրորդ փուլը, նա գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, բացատրել իր հայտարարության մոտիվները։ ՀՀԿ ղեկավարը լսելով՝ ասել է միայն․ «Որոշումը քոնն է»։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովը՝ Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ, կշարունակի աշխատանքը։ «Որովհետեւ դա նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին է պետք, պարզել՝ ով է կատարել ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի հայտնի գաղտնալսումը։ Հատկապես հիմա, երբ Կոստանյանն անցել է «սպիտակների» դաշտ»,- վստահեցրեց մեր աղբյուրը։ Նշենք, որ, օրենքի համաձայն, հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։ Այսինքն՝ եթե Կոստանյանը չներկայանա նիստերին, հանձնաժողովը կշարունակի աշխատանքը։


«Ժամանակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար կարող է նշանակվել հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանը: Վերջինս եղել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական, իսկ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ 2017-2018թթ. զբաղեցրել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնը»:


 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը թեեւ դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը եւ անցել իր պարտականությունների կատարմանը։ Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երեւանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։ Մեզ ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված եղել, Մարությանը միջոցառումների մեծ մասը «քենսըլ» է արել՝ ծախսերը կրճատելով մինչեւ 300 միլիոն դրամի։ Նա ավելի շատ կրճատելու ցանկություն է ունեցել, սակայն փողի մի մասն արդեն ծախսված է եղել, պայմանագրերը՝ կնքված։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ եղավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին` միաժամանակ քայլեր ձեռնարկելով ստվերը կրճատելու ուղղությամբ: Միայն թե չնայած այդ հանգամանքին` ընթացիկ տարում հարկային եկամուտներն ավելանալու փոխարեն պակասում են: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` ապրիլին հարկային եկամուտները կազմել են ավելի քան 151 մլրդ 797 մլն դրամ, իսկ ահա օգոստոսին` 137 մլրդ 361 մլն դրամ: Հարց է առաջանում` եթե կառավարությունը պայքարում է կոռուպցիայի եւ ստվերի դեմ, ապա որն է այս պատկերի պատճառը: Տեսակետ է շրջանառվում, որ «կաշառքը» դարձել է հաշվապահական վճար եւ օրինականացվել: Իսկ հաշվապահական ընկերություններն էլ պատկանում են ՊԵԿ նախկին ու ներկա պաշտոնյաներին` ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյան, Արմեն Սաֆարյան եւ այլք:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականներն օգտագործելով իրենց վերջին հնարավորությունները` խորհրդարանի լուծարումից առաջ փորձում են Նիկոլ Փաշինյանի կառավարության համար անհարմարություններ ստեղծել: Ու սա այն դեպքում, երբ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իրենք չեն խոչընդոտի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման` ՀՀ կառավարության նախաձեռնությանը: Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ վեհաժողովի օրակարգում չնայած Հայաստանին վերաբերող հարց չկա, սակայն պատվիրակության անդամներն այս օրերն ու եվրոպացի գործընկերներին հանդիպելու հնարավորությունն ավելի շատ օգտագործում են քաղաքական նպատակներով: Հաշվարկը պարզ է` անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ-ի ջանքերով ՀՀ-ի նկատմամբ իրականացվող մոնիտորինգի արդյունքում ԵԽԽՎ-ում նախ զեկույց պատրաստվի, այնուհետեւ ՀՀ իշխանությունների դեմ բանաձեւեր ընդունվեն: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողներից ուկրաինացի Յուլյա Լյովոչկինան վերջերս հայտարարություն էր տարածել` ըստ էության, կրկնելով ՀՀԿ-ականների փաստարկները: Ու եթե նրա գնահատականները տեղ գտնեն զեկույցում, ապա հնարավոր է այդ ամենին ավելի լուրջ «տեսք տալ»: Կա տեսակետ, որ այս գործում ներգրավված են ոչ միայն ՀՀԿ-ականները, այլեւ խորհրդարանական այլ խմբակցությունների ներկայացուցիչներ եւս: Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է. «ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը»: Հենց դրա համար էլ Փաշինյանը ԵԽԽՎ նստաշրջանին գործուղել է նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանին, որպեսզի նա ճշգրիտ տեղեկատվություն փոխանցի օտարերկրացիներին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարագի գները միջազգային շուկա­յում այս տարվա մայիսից սկսած նվա­զում են: Օրինակ՝ եթե մայիսին կարագի մեկ կգ-ն կազմել է 5.7 դոլար, ապա այս օրերին այն միջազգային շուկայում վա­ճառվում է 4 դոլարով: Բայց չնայած սրան՝ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունա­կում է բարձր մնալ, երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգ­րամը վաճառվել է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը՝ 4550- 4600 դրամով: Այսինքն՝ ներքին շուկա­յում կարագի մեկ կիլոգրամը գերազան­ցում է 9.4 դոլարը՝ միջազգային շուկա­յում սահմանված գնից ավելի քան 5 դո­լարով ավելի: Միաժամանակ, նկա­տենք, բարձր գնի պատճառով Հայաս­տանում շարունակում են նվազել կարա­գի սպառման ծավալները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ ՄԻՊ աշխատակիցները բավական ակտիվ են արտասահմանյան գործուղումների մեկնելու հարցում, միաժամանակ, նրանք բավական ակտիվ ներգրավված են վճարովի հիմունքներով ծրագրերում: Թավշյա հեղափոխությունից հետո 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արտասահմանյան գործուղման է մեկնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 25 աշխատող: Նրանք մեկնել են Ֆրանսիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Չեխիա, Ուկրաինա, Վրաստան, Սլովենիա, Լատվիա: Միայն թե, ՄԻՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` պնդել են, որ գործուղումների աշխատակիցները մեկնել են հիմնականում հրավիրող կողմի հաշվին, իսկ ՀՀ պետական բյուջեից այդ գործուղումների համար հատկացվել է 2 մլն 362 հազար դրամ Պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37237

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel