Մոսկվան Ադրբեջանին պահում է կախյալ վիճակում,մենք ցանկանում ենք, որպեսզի ՌԴ-ն օգնի վերադարձնել մեզ Հայաստանի կողմից «գրավված» տարածքները կամ գոնե չխանգարի մեզ դա անել: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Գաջիզադեն:
Նա նշել է, որ այսօրվա ստատուս-քվոն ձեռնտու է ՌԴ-ին, սակայն ձեռնտու չէ Ադրբեջանին: Ըստ նրա, ղարաբաղյան հարցի լուծումը գտնվում է Մոսկվայի ձեռքերում:
Նա նշել է, որ Մոսկվայի ու Բաքվի միջև բարեկամությունը`պատրանք է: Ադրբեջանի կողմից ՌԴ-ի հասցեին հնչով կոմպլիմենտներն ունեն մեկ նպատակ`Մոսկվայի օգնությամբ հասնել ղարաբաղյան հարցի լուծմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37220