Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը հայտարարել է ԱՄՆ-ից Սաուդյան Արաբիա զենքի մատակարարումների դադարեցմանը հասնելու պատրաստակամության մասին, հայտնում է The Hill-ը:
Նրա խոսքով, պատրաստ են այդ քայլին գնալ, եթե պարզվի, որ Էր Ռիադը մասնակցություն ունի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հետ:
Նա հավելել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու հարցում:
Փոլը, սակայն, շեշտել է, որ անհետացած լրագրողի շուրջ իրավիճակը կարող է Թրամփի կարծիքը փոխել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37214