Միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա ԱՄՆ-ի քայլերին. Խոշռու

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն այդ կազմակերպության ԳԱ-ի 73-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը:


Նա նշել է, որ այսօր բազմակողմանիությունը գրոհի է ենթարկվել: Նրա խոսքով, միջազգային պայմանագրերից ու արձանագրություններից հրաժարվելը, ՄԱԿ-ի կառույցները լքելը, այլ երկրների դեմ առևտրական պատերազմ հայտարարելը և երկրների դեմ անդրսահմանային պատժամիջոցներ սահմանելը միակողմանի քաղաքականության դրսևորումներ են:


ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ՀԳՀԾ-ն լքելու ԱՄՆ-ի անօրինական քայլը ՄԱԿ-ի հռչակագրին ու իրավական համակարգին ուղղված լուրջ սպառնալիք համարելով, ասել է. «ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ն, որպես ԱԽ-ի մշտական և վետոյի իրավունք ունեցող անդամ, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը հարգելու պատճառով պատժում է աշխարհի ժողովուրդներին»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37211