Դարձ ի շրջանս յուր. Գաբրիել Ղազարյանը նշանակվեց սպորտի նախարար

Գաբրիել Ղազարյանը նշանակվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը նշեց, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին համապատասխան հրամանագիր ստորագրելու: Նա շնորհավորեց նորանշանակ նախարարներին:


Հիշեցնենք, Գաբրիել Ղազարյանը 2014 - 2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37188