Քո կողքն եմ եղել, քո կողքը լինելու եմ. Գագիկ Ծառուկյանը` Նիկոլ Փաշինյանին

Բոլորս գիտենք, որ ոչ սովորական քաղաքական իրավիճակում ենք գտնվում և, իհարկե, մեր պարտավորություն է փորձենք այս պահին ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների, պայմանավորվածությունների քաղաքական տրամաբանության մեջ: Այս մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ուզում եմ ընդգծել, որ նախորդ շաբաթ ձեր տված հարցազրույցը նաև այդպիսի հնարավորւթյուն ստեղծեց, քանի որ բովանդակությունից ակհայտ էր, որ մենք ունենք քննարկելու բան: Արդեն իսկ ակնհայտ է, որ որոշակի պատկերացումներ համընկնում են և դուք, ըստ էության, պաշտպանեցիք դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների գաղափարը»,-շեշտեց վարչապետը`հավելով, որ կցանկանար լսել, թե ինչ պատկերացումներ ունի Գագիկ Ծառուկյանը ստեծված քաղաքական իրավիճակից դուրս գալու համար:


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախ ընդգծեց, որ շարժումը սկսելու հենց առաջին օրվանից աջակից են եղել, սպասել են, որ շարժման նպատակը իրականություն դառանա:


«Նորից եմ ասում`բոլոր հարցերով եղել եմ իմ ժողվրդի կողքին, շարժման կողքին, ձեր կողքին, մեր մասով մեր աշխատանքները կատարել ենք , կատարում ենք, կատարելու ենք: Մենք ընդունել ենք հեղափոխությունը այն պահից գիտեք, որ ձերբակալումն էր, մյուսն էր: Պարոն վարչապետ ոչ մեկն էլ չէր պատկերացնում, որ կարող է Սերժ Սարգսյանը հրաժարական տա, բայց մենք էդ պահից ամբողջ իմ թիմով կանգնել ենք ձեր կողքին , «Արմենիա» հյուրանացի մոտ ասել եմ, որ ձեր ընտրյալը Նիկոլ Փաշինյանն է, ես ձեր ընտրյալի կողքին եմ, 100 անգամ էլ դնենք չընտրվի միևնույն է կողքին եմ»,-շեշտեց նա:


Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպման ընթացքում նախնական քննարկվել էր հունիսին ընտրություններ անցկացնել , ինքը ասել էր, որ պատարստ է անել այնպես, ինչպես կասի Նիկոլ Փաշինյանը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց, որ պատրաստկամ է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտմբերին անցկանելուն:


«Ես պատրաստ եմ քննարկենք, մեր ժողովուրդը ուզում է դրա անհարժեշտոիթյունը կա, որ նորից հետահեղափոխական ինչ-որ քայլեր չլինեն , լինի ավելի ապահով, ավելի հանգիստ, որ ժողվուրֆը իրենց ցանակացած կուսակցությանը իրենց ձայները տան, ապհով լինեն, առաջընթաց լինի, ես դրա կողմնակիցն եմ, միշտ քո կողքն եմ եղել, քո կողքն եմ, քո կողքը լինելու եմ »,-նշեց նա:


Գագիկ Ծառուկյանը նշեց, որ պատրաստ է աջակցել երկրի տնտեսության զարգացման հարցում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37104