Կողմ եմ ԱԺ լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին. Սահակյան

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սահակյանը կողմ է Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների դեկտեմբերին անցկացմանը: Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում.


«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը»,- գրել է նա։


Հիշեցնենք, Սահակյանը հունիսի 3-ին հայտարարել էր, որ լքում է ՀՀԿ խմբակցությունը և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37083