Ջոն Բոլթոնը կժամանի Հայաստան. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կժամանի Հայաստան: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։


«Իմ տեղեկություններով Հայաստան կժամանի Ջոն Բոլթոնը` իր նախաձեռնությամբ:


Էջիս հետևողները գիտեն, որ վերջերս ակտիվ գրում էի Ջոն Բոլթոնի և նրա հետ ուղիղ շփման անհրաժեշտության մասին: Արդեն բաց կարող եմ ասել, որ իմ տեղեկություններով,

ԱՄՆ նախագահի խորհրդականը, Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, երկու շաբաթից (եթե ոչինչ չփոխվի) կայցելի ՌԴ, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է ՀՀ-ԱՄՆ օրակարգը վերաիմաստավորելու համար: Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ու Վրաստանը առավել խոր համագործակցություն ունեն ԱՄՆ-ի հետ:


Հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլտոնի միջոցով: Սա բացառիկ շանս է, երբ անհասանելին իր ոտքով հասանելի է դառնում:

Վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն կարող են շատ ակտիվ աշխատել Բոլթոնի հետ»:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37068