Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը հետագայում վարկեր չի վերցնի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ):
Տվյալ հայտարարությունը թուրք առաջնորդն արել է Կըզըլջահամամ քաղաքում՝ Թուրքիայի՝ Արդարություն և զարգացում իշխող կուսակցության անդամների առաջ ելույթ ունենալիս։
«Մենք փակել ենք ԱՄՀ վարկերի էջը, որպեսզի այն երբեք այլևս չբացենք»,– հաղորդել է Էրդողանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37058