Հայաստանի Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում հայտարարված սգո օրը Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում մեծանուն հայի անվան մշակութային կենտրոն եւ մասնակցել այնտեղ կազմակերպված հիշատակման արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հարյուրավոր քաղաքացիներ եւ հյուրեր:
Նշենք, որ այսօր Հայաստանում և Արցախում սգո օր է հայտարարվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37034