Մամուլ. Արա Բաբլոյանը խուճապահար ցանկացել է հրաժարական տալ, բայց չեն թողել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, երբ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի մի մասը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ մտել է ԱԺ տարածք, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խուճապահար ցանկացել է հրաժարականի դիմում գրել: Սակայն ՀՀԿ-ական պատգամավորներին, ի վերջո, հաջողվել է նրան հետ պահել այդ գաղափարից: Բաբլոյանը հասկանում է, որ անկախ ամեն ինչից՝ ԱԺ նախագահի պաշտոնում իր օրերը հաշված են, և չի ցանկանում այդ կարճ ժամանակահատվածում վերջնականապես փչացնել հարաբերությունները նոր իշխանության հետ՝ իր վրա վերցնելով գործադիր և օրենսդիր իշխանությունների հակադրության ամբողջ պատասխանատվությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ բազմություն է հավաքվել ԱԺ դարպասների մոտ, և տեղեկացել են, որ որոշ պատգամավորների չեն թողնում մտնել շենք, մյուսներին՝ դուրս գալ, հասկացել են, որ իրավիճակը շիկանում է, այդ ժամանակ Արա Բաբլոյանը որոշել է զանգել Վալերի Օսիպյանին, որ նրան տեղեկացնի իրավիճակի մասին, ևւ նա միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հետագա զարգացումները։ Սակայն ոստիկանապետը չի պատասխանել զանգերին։ Հաջորդ նվաստացումն ԱԺ նախագահն ապրել է հաջորդ օրը, երբ վարչապետի որոշմամբ բացվել են ԱԺ դարպասները։ ԱԺ տարածքում գործող պահպանության ուժերը մշտապես գործել են ԱԺ նախագահի կարգադրություններով և դարպասները կարող էին բացել միայն նրա հրահանգով, սակայն վարչապետը որոշել է ցուցադրել, որ ինքն է որոշումներ կայացնում՝ անգամ ԱԺ տարածքում։ Եվ սա խորհրդարանական երկրի պարագայում, որտեղ Սահմանադրությամբ ԱԺ-ն է գլխավոր քաղաքական մարմինը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 9-ին ԱԺ վերլուծական խորհրդի նիստ է լինելու՝ քննարկվելու է Հայաստանում ստեղծված արտաքաղաքական-ներքաղաքական իրավիճակը, մարտահրավերները, դուրս գալու ուղիները: Հիմնական զեկուցողներն են փորձագետներ Դավիթ Շահնազարյանն ու Ստեփան Սաֆարյանը։ Հայտնի չէ, թե վերլուծական համքարության հավաքը համընկնելո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ։ Հիշեցնենք, որ նախօրեին «Ելքի» ԱԺ ֆրակցիայի նախագահ Լենա Նազարյանը հեռուստատեսությամբ ասել էր, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական կտա»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինտենսիվ բանակցություններ է սկսելու արտախորհրդարանական ուժերի հետ լայն դաշինքով արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Հնարավոր դաշնակիցների թվում են «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, Անդրիաս Ղուկասյանը, Սամվել Բաբայանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱԿ-ը և մի շարք այլ փոքր կուսակցություններ և քաղաքացիական շարժումներ։ Գագիկ Ծառուկյանը որոշել է համագործակցության առաջարկ անել նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը, որի շատ անդամներ ազատության մեջ են հայտնվել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորների երաշխավորությամբ և անձամբ Ծառուկյանի որպես գրավ տված գումարներով»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կրկին օրակարգային է դարձել թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը: Ինչպես հայտնի է, շատ գործարարներ կամ պաշտոնյաներ իրենց հարազատներին գրանցում են իրենց իսկ պատկանող պահնորդական ընկերություններում, այդպես թիկնազորի կարգավիճակ տալիս: Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե «Հասկանում եք` մասնագիտական խնդիր է: Ի՞նչ է թիկնազորը, որոնք այսօր կան, դրանք մասնագետներ չեն, այդ, որ ավտոներով գնում են: Իրենց բարեկամներն են, ախպոր տղեն, քրոջ տղեն հետեւից ընկած գնում են, դրանք թիկնազոր չեն: Թիկնազորը լուրջ պատրաստված մարդ պետք է լինի, որն այսօր, ցավոք սրտի, այդքան էլ շատ չէ: Անունը կա, որ շատ են, բայց դա այդպես չէ, բանդիտը թիկնազոր է դառնում: Իսկապես դրա դեմը պետք է առնվի, ինչի՞ մասին է խոսքը, թիկնազորը պետք է լինի խելքը գլխին մարդ, որը գիտի այն նյուանսը, թե պահպանյալի անվտանգությունը ինչպես ապահովի»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը վերջին շրջանում գրեթե անգործության է մատնված: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր: «Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզեց` մինչեւ հիմա կառավարությունը ընդամենը երկու-երեք կարեւոր նախագիծ է ներկայացրել, մնացածը նախկինից ժառանգություն մնացած նախագծերն էին, որոնք հաճախ խմբագրական փոփոխություններ են ենթադրում: Միաժամանակ, բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ պատգամավորները, որոնք էլ իրենց հերթին չեն հեղինակում օրինագծեր` վերածվելով ընդամենը կոճակ սեղմողների խմբավորման, իհարկե, դրա դիմաց ՀՀ բյուջեից ստանալով մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ: Ու այս ամենի արդյունքում ԱԺ նստաշրջանները տեւում են ընդամենը մեկ-երկու օր եւ ոչ ավելի: Իսկ, օրինակ, հոկտեմբերի 2-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդամենը 5 հարց էր, եւ օրակարգը սպառվեց կես օրում: Այս ամենը եւս մեկ փաստարկ է՝ հօգուտ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման. ի վերջո, չի ստացվում նոր կառավարության ու խորհրարանի միջեւ համագործակցությունը:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակ Զեյնալյանի նախարար մնալ-չմնալու մասով ասել էիք՝ Փաշինյանը նշանակում է, ինքն էլ հանում, բայց Արտակը Ձեր թիմի անդամ է․ կմնա՞ նա այդ պաշտոնին, թե՞ հետ կկանչեք՝ հարցրինք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին։ «Պիտի պնդեմ․ կհանի Զեյնալյանին Փաշինյանը` դուրս կգա, չի հանի` կմնա»։ Արամ Զավենիչն ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթի մասին, երբ հրապարակավ հայտարարեց, որ ապրիլին պառլամենտում ինքն ուներ ընդամենը 4 պատգամավոր։ «Գիտեք, ինքը վստահության մասին էր խոսում․ յուրաքանչյուր մարդ ինքնուրույն՝ սեփական զգացողություններով է գնահատում, թե ով է վստահելի, ով՝ ոչ։ Դա իր մտածելակերպի տիրույթ է»։ Դա Ձեզ չի՞ վիրավորում։ «Ո՛չ, ես չեմ կարող բռնանալ նրա զգացումների վրա»։ Հիմա Արամ Զավենիչը «սպիտա՞կ» է, թե՞ «սև»։ «Արամ Զավենիչը նկարիչ է․ նա բոլոր գույներն էլ սիրում է»»։


«Փաստ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 500 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Ռ. Ռուբինյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 150 000 ՀՀ դրամ: Ռ. Ռուբինյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Նշենք, որ ԱԳ փոխնախարարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, վարչության անդամ, եղել է նաեւ կուսակցության մամուլի խոսնակը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել։ Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, տուշոնկա-սգուշչոնկաներ, ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել, եւ քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հանցավոր արարքների հեղինակը հենց գեներալն է, այլ ոչ թե նրա թիկնազորի պետը (որը փախուստի մեջ է), կինը, աշխատողները, հարազատները։ Ինքը՝ գեներալը, ցուցմունք չի տալիս, պաշտպանական տակտիկան է՝ բռնել եք, ապացուցեք մեղքը։ Անգամ տուշոնկաների մասով չեն կարողանում հաստատել, որ դրանք բերվել են Գրիգորյանի հրահանգով, եւ նա տեղյակ է եղել։ Մենք տեղեկացանք, որ գեներալին առաջարկվել է Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, գոնե ասել, որ այն ժամանակ, երբ ինքն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը եւ ՀՀ նախագահի կողմից ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, իր նկատմամբ ճնշումներ են եղել, բնականաբար՝ խոստանում են թեթեւացնել իր մեղքը, սակայն գեներալը հրաժարվում է։ Ի դեպ, դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, «Արմենիա» ԲԿ-ի մասնագետները գտել են, որ գեներալի մոտ 16 հիվանդություն կա, եւ թոքի վրա նոր գոյացություն, բայց զգույշ են գրել․ հայտնի չէ՝ բնույթը չարորա՞կ է, թե՞ ոչ։ Կալանավայրում նա որոշ բուժում է ընդունում, բայց դեղամիջոց կա, որը Ֆրանսիայից են բերում հարազատները, եւ քանի որ այն Հայաստանում գրանցված չէ, թույլ չեն տալիս փոխանցել նրան։ Սահմանափակում կա ոչ միայն այցելությունների մասով, այլեւ հեռախոսով խոսելու։ Նաեւ սահմանափակ քանակի սնունդ են ընդունում։ Մի խոսքով՝ գեներալը ոչ թե նախնական կալանքի տակ է, այլ արդեն պատիժ է կրում։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այսօր սգո օր է հայտարարված: Ի հիշատակ մեծանուն Հայի՝ Շառլ Ազնավուրի` նրա հուղարկավորության օրը խոնարհվելու է հայոց եռագույնը: Իսկ երեկ Հայաստանի հիմնը հնչեց Փարիզի «Հաշմանդամների տանը», որտեղ անցկացվում էր Շառլ Ազնավուրի հոգեհանգիստը: Հնչեց նաեւ հայկական դուդուկը. «դլե յաման»-ի հնչյունների ներքո բերվեց Ազնավուրի աճյունը, որտեղ նրան հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը նաեւ ելույթ ունեցան: Տեսարանը, արտաբերված խոսքերն իրոք հուզիչ էին: ՈՒ ակնհայտ էր` Փարիզում պետական ամենաբարձր մակարդակով արված էր ամեն ինչ ընդգծելու Ազնավուրի անհատականությունը, Ֆրանսիայում ծնված, բայց եւ հայ Ազնավուրի անհատականությունը, երկու երկրների սերտ բարեկամության խորհրդանիշ համարվող Ազնավուրի անհատականությունը: Նրա մահը սգաց ողջ աշխարհը, նրան հրաժեշտ տալու գնացել էին բոլորը՝ ոչ միայն արվեստագետները, այլեւ Ֆրանսիայի իշխանական ողջ վերնախավը, նաեւ այդ երկրի նախկին նախագահները՝ Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին: Այնտեղ էր նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Բայց, ցավոք, այնտեղ չէին ՀՀ նախկին երեք նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իշխանավարման օրոք Ազնավուրը անասելի մեծ գործեր էր կատարել Հայաստանի համար: Ու չնայած նրանց իշխանավարման տարիներին Ազնավուրը գնահատվել ու մեծարվել է ըստ արժանվույնս, սակայն ցանկալի կլիներ, եթե նախկին ղեկավարները Փարիզում իրենց ներկայությամբ նաեւ հարգեին մեծ Հայի հիշատակը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37031

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel