Վերջին 10-15 տարվա ընթացքում Իսրայելը շատ ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի ու Վրաստանի, սակայն հատկապես Ադրբեջանի հետ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ, իսրայելական հետախուզության նախկին աշխատակից Մարկ Բաբոտը:
Նա նշել է, որ հիմնական աշխատանքն իրականացվում է Ադրբեջանի օդուժի, ռազմածովային ուժերի ամրապնդման ուղղությամբ: Ըստ նրա, Ադրբեջանը նաև նավթ է վաճառում Իսրայելին:
Ըստ նրա, Իսրայելն ու Ադրբեջանը համատեղ արտադրում են անօդաչուներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ ու Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը վերջին այցը Բաքու նոր լիցք կհաղորդի երկկողմ կապերին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37029