Ծայրահեղական իսլամիստական խմբերը գլխավոր ահաբեկչական վտանգն են ներկայացնում ԱՄՆ-ի եւ արտասահմանում նրա շահերի համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ ներկայացնելով ահաբեկչության դեմ պայքարի ԱՄՆ ռազմավարությունը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նա նաեւ ասել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները բախվել են Իրանի կողմից սպառնալիքներին։
Բոլթոնն Իրանին անվանել է «1979 թվականից ի վեր միջազգային ահաբեկչության կենտրոնական բանկիրն աշխարհում»։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36995