Պոլոնեզ համակարգն ու Լորա հրթիռները կարոն են փոխարինել օդուժը Բաքվի համար: Նրանք կարող են լավագույն այլընտրանքը լինել օդուժին` Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում: Նրանք կարող են հարվածել մեծ խորությամբ, առանց ռիսկի ենթարկելու օդաչուներին: Ադրբեջանն իհարկե ունի օդուժ, սակայն հայերն ունեն լուրջ ՀՕՊ համակարգեր, ինչը կարող է հանգեցնել կորուստների Ադրբեջանի կողմից: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:
Նա նշել է, որ արդյունավետ կարող են լինել պատերազմում նաև SPIKE-LR հակատանկային համակարգերը:Դրանք կարող են օգտագործվել անգամ իսրայելական անօդաչուներից: Խոցման շառավիղ կազմում է 25 կմ:
Ըստ նրա, արդիական կարելի է համարել «SPIKE» և «Lora» համակարգերը, եթե դրանք կիրառվեն իսրայելական ԱԹՍ-ների հետ համատեղ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36991