Կհիմնվեն այգիներ, կգործարկվի Սևանի շաքարի գործարանը․ շուրջ 5,6 մլրդ դրամ ներդրուրմներ

ՀՀ կառավարության նիստում մաքսային եւ հարկային արտոնություններ տրամադրեցին «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ին: Մասնավորապես, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում հետաձգել «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման եւ հստակեցման անհրաժեշտությամբ: Ներմուծվող սարքավորումների ցանկի ընդհանուր գումարը կմնա անփոփոխ։


Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ։ Ինտենսիվ այգիները համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, ներառյալ հակակարկտային համակարգը, որը բացի կարկտի պաշտպանությունից, կպաշտպանի ծառերը արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քամուց, թռչուններից եւ որոշ միջատների վնասակար հետեւանքներից: Այն նաեւ կունենա ցրտահարության պաշտպանության համակարգ, որը կպաշտպանի ծառերը ցրտահարությունից:


Կաթիլային ոռոգման համակարգը կկանխարգելի զգալի քանակությամբ ջրի կորուստը եւ միեւնույն ժամանակ կապահովի ծառերի համար անհրաժեշտ սնուցումը արդյունավետ ձեւով` դրանով իսկ բարձրացնելով բերքատվությունը ինչպես որակական, այնպես էլ քանակական տեսանկյուններից:


Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,87 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն ՀՀ դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչեւ 2024 թվականը կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ, հասցնելով այն 250-ի` 150 հազ․ՀՀ դրամ միջին աշխատավարձով:


Կառավարության այսօրվա որոշմամբ բավարարվել է նաեւ «Սահլևս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է Կոտայքի մարզում, մասնագիտացված է մշակող արդյունաբերության բնագավառում. ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայիչների արտադրության մեջ։


Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացել ավելի քան 1 020 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 20 աշխատատեղ՝ 160 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 1 մլրդ 109 մլն ՀՀ դրամ:


Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Պրինտարմ դավեստ» ՍՊԸ-ն: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տպագրության ոլորտում։ Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է տպագրության ոլորտում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացել 840 750 հազար ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 5 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3 450 մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:


Մեկ այլ որոշմամբ «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ-ին տրվել է ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: Հիմնավորման համաձայն՝ արտադրության ծավալները զգալի քանակով նվազելու արդյունքում գործարանը 2009 թվականից ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։ Այժմ, ընկերությունը նախատեսում է վերազինել և արդիականացնել շաքարավազի արտադրության գործարանը: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել 3,78 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, ստեղծել 95 նոր աշխատատեղ` 129 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36965

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel