Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապը դեռ հաստատված չէ

Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապն այս պահի դրությամբ դեռ հաստատված չէ: Այս մասին ԱԺ-ում, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյաանի հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ.

«Աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ, և կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի երկայնքով իրավիճակը անհամեմատ ավելի հանդարտ է», - ասաց Փաշինյանը:


Նա նաև անդրադարձավ Աշոտյանին անհանգստացնող հարցին` Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին.
«Կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք ու այդ տեղեկանքը կփոխանցվի Արմեն Աշոտյանին»,- հավելեց վարչապետը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36905