Թուրքիան առաջին անգամ Ռուսաստանից ցորեն կգնի ռուսական ռուբլիով

Թուրքիան առաջին անգամ Ռուսաստանից ցորեն կգնի ռուսական ռուբլիով:


Անատոլու լրատվական գործակալության տեղեկացմամբ, ՌԴ-ում «Սուվ Էկոն Ատլանտիկ» կենտրոնը հայտարարել է, որ «Թուրքիան 30 հազար տոննա ցորեն է գնելու ՌԴ-ից և ռուսական ռուբլի է վճարելու դրա դիմաց: Յուրաքանչուր տոննա ցորենի դիմաց Թուրքիան ՌԴ-ին պետք է վճարի 17000 ռուբլի:


«Սուվ Էկոն Ատլանտիկ» կենտրոնի հաղորդագրության մեջ ասված է.«Ազգային արժույթների կիրառմամբ նվազելու են ՌԴ-ի ու Թուրքիայի տնտեսական վնասները»:


Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ «ազգային արժույթվ առևտրափոխանակումները կարևոր գործընկերների այդ թվում ՌԴ-ի հետ, ավելանալու են»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36900