Gazeta Wyborcza. ԱՄՆ-ը Սիրիայում ընկել է թակարդը

ԱՄՆ-ը Սիրիայում ընկել է թակարդը և ստիպված է լինելու բանակցություններ վարել ՌԴ-ի հետ: ԱՄՆ-ին չեն հերիքում դաշնակիցները, որոնք կարող էին հավակնել "Իսլամական պետության" վերահսկողության տակ անցած տարածքներին: "Սիրիական ազատ բանակը" և նրա հետ կապված խմբավորումները թուլացած են, իսկ մարտիկներ պատրաստելու համար նախատեսված ամերիկյան ծրագիրը տպավորիչ ֆիասկո է ապրել, իսկ տեղական Ալ-Ղաիդայի հետ Վաշինգտոնը չի կարող գնալ նույն ճանապարհով, գրում Gazeta Wyborcza-ն:

"ՌԴ-ը իրավացի է, քանի որ ռազմական միջամտությամբ միայն սիրիական կառավարական բանակը դաշնակիցների օգնությամբ կարող է հաղթել խալիֆաթին: ՌԴ-ը պատրաստվում է պաշտպանել Բաշար Ասադի ռեժիմը: Եթե նա չկարողանա պայմանավորվել ԱՄՆ-ի հետ, այն կպաշտպանի Ասադի համար Սիրիայի արևմուտքը, իսկ մյուս տարածքները կթողնի խալիֆաթին: Սիրիայում գլոբալ վերաբեռնումը նշանակում է Ասադի ռեժիմի մասնակցությամբ "Իսլամական պետության" դեմ միջազգային կոալիցիայի ստեղծում, որը կպատրաստեր հաղթանակից հետո փախստականների վերադարձ՝ ազատելով Արևմուտքը մեծացող ծախսերից", - նշվում է պարբերականում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/3690