ՌԴ-ն կշարունակի համագործակցությունն Իրանի հետ անգամ նոր պատժամիջոցների սահմանման դեպքում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Մենք հետաքրքրված ենք Իրանի հետ համագործակցությամբ, երկիրը մեր հին տնտեսական գործընկերն է: Իհարկե, պետք է որոնել փոխգործակցության ձևեր` համատեղ նախագծերը իրականացնելու համար»,- ասել է նախարարը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36881