Ռուսաստանի կառավարությունը դոլարից հրաժարվելու նախագիծ է մշակում. The Bel

Ռուսաստանի կառավարությունը դոլարից հրաժարվելու նախագիծ է մշակում: Այս մասին հաղորդում է The Bell-ը:


Նշվում է, որ նախագիծը պատրաստվում է VTB-ի ղեկավար Անդրեյ Կոստինի առաջարկությունների հիման վրա: Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ փաստաթուղթը «մեկ-երկու շաբաթից պետք է հաստատի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը»:

Հարցի քննարկմանը մասնակցող գերատեսչություններից մեկի աղբյուրի խոսքով՝ կառավարության ծրագիրը որևէ սահմանափակող միջոց կամ արգելք չի նախատեսում. «դոլարով հաշվարկներ անելու արգելք չի լինի»: Նա հստակեցրել է, որ ազգային արժույթներով հաշվարկների համար հնարավորություններ կստեղծվեն, ինչպես նաև կդյուրացվի արժույթային վերահսկողությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36869