ՀԱՊԿ երկրները շարունակում են խորհրդատվությունները Խաչատուրովի փոխարինման հարցով

ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են ինտենսիվ խորհրդատվությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման վերաբերյալ, որոշումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Այդ մասին RIA Novosti-ին ասել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Քայրաթ Աբդրախմանովը:


«Վստահ եմ, որ որևէ բացասական հետևանքներ այդ իրավիճակը ՀԱՊԿ լիարժեք գործունեության վրա չի ունենա: Ընթանում է խորհրդատվությունների, բանակցությունների գործընթացը, ինչը բնորոշ է ցանկացած կազմակերպությանը քարտուղարի փոխարինման ժամանակ»,-ասել է նա:


Ավելի վաղ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: 


Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36859