Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն և նրան աջակցող ուժերը ՀՀ-ում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն: Եվ ուրեմն Հանրապետական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի: Այս մասին Բաղրամյան պողոտայում, ԱԺ շենքի դիմաց հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի քաղաքական դաշտից պետք է արմատախիլ արվեն նաև այն ուժեը, որոնք աջակցել են ՀՀԿ-ին»,- հայտարարեց նա հավաքվածների ծափողջյունների ներքո:
«Բայց բոլորս էլ տեսնում ենք, որ նրանց մոտ դա չի ստացվի, հակահեղափոխությունը Հայաստանում շանս չունւ»,- հայտարարեց Փաշինյանը:
21.40
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահից սկսած «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները կառավարությունում` նախարարներն ու մարզպետները ազատված են պաշտոններից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36842