Հայտնի է լեգենդար ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի մահվան պատճառը։ Նրա մարմնի դիահարձումը ցույց է տվել, որ մահվան պատճառ է դարձել թոքերի այտուցվածությունը։
Ինչպես հայտնում է BFM TV-ը, դիահերձումը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող Տարասկոն քաղաքի դատախազի պահանջով ու հրահանգով։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է հստակ որոշել Ազնավուրի մահվան պատճառը։
Դիահերձումը ցույց տվեց, որ թոքերի այտուցվածությունը հանգեցրել է օրգանիզմի սիրտ-շնչառական համակարգի աշխատանքի դադարեցմանը։ Նշվում է, որ մեծանուն երգչի մահվան պատճառները բնական են։
Հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում կյանքից հեռացավ մեծ արտիստ եւ մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36819