Մինչև այս տարվա ավարտ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Դուշանբեում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո նախատեսվում է առաջիկայում երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների նոր հանդիպում:
«Մինչև տարվա վերջ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,- ասաց նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36812