Գյուլենի եղբորը 10 տարով ազատազրկել են

Թուրքական Իզմիր քաղաքի դատարանը ընդդիմության քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի եղբորը՝ Քութբեթթեն Գյուլենին, դատապարտել է 10 տարի և վեց ամիս ազատազրկման, հայտնում է Anadolu-ն:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար:

Քութբեթթեն Գյուլեն ձերբակալվել է 2016 թվականի հոկտեմբերին: Աշխատել է իր եղբոր կազմակերպության հետ կապված հրատարակչությունում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36808