ԱՄՆ-ը պատրաստ է միջոցներ տրամադրել Վրաստանին ռազմաօդային ուժերը կատարելագործելու համար

ԱՄՆ-ը հայտարարել է Վրաստանի ռազմաօդային ուժերի արդիականացման համար միջոցներ տրամադրելու պատրաստակամության մասին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

«Մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը՝ ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել ռազմաօդային հնարավորությունները մեծացնելու համար միջոցներ տրամադրելու վերաբերյալ»,- ասել է Իզորիան Թբիլիսիում, որտեղ նշվում է Ավիացիայի օրը։

Նախարարը նշել է, որ այս շաբաթ այդ հարցը կքննարկվի Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ։ Հանդիպումը կկայանա Բրյուսելում, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում կիրականանա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36804