ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե նա ալկոհոլով տարվեր, ապա «ամենասարսափելին» կլիներ աշխարհում, գրում է ria.ru-ն:
Այն, որ Թրամփն ալկոհոլ չի օգտագործում, փաստ է, գրում է գործակալությունը: Ալկոհոլ չօգտագործել նա որոշել է երիտասարդ տարիքում, երբ ալկոհոլի չարաշահումից մահացավ նրա եղբայրը:
«Ես չեմ խմում: Ես ազնվորեն կարող եմ ասել՝ երբեք իմ կյանքում գարեջուր չեմ խմել: Դա իմ լավ սովորություններից մեկն է: Ինչ պատճառ էլ որ լինի: Պատկերացնո՞ւմ եք, եթե դա տեղի ունենար, ինչ սարսափելի բան կլիներ: Ես աշխարհում ամենասարսափելին կլինեի»,- ասել է նա լրագրողներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36800