Պատգամավորները հարգեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը

ՀՀ Ազգային ժողովնի հերթական քառօրյա նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` պատգամավորները հարգեցին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Ազնավուրի մասին կարելի է երկար խոսել, քանի որ գրեթե բոլորն ունեցել են հնարավորություն շփվել նրա հետ.

«Ինչպես բոլորը, ես ինքս ևս կորցրեցի ոչ միայն հռչակավոր մի անձնավորության ու հայ ազգի զավակին, այլև իմ լավ բարեկամին ու գործընկերոջը։ Երկրաշարժից ի վեր մենք համագործակցել ենք հանուն Հայաստանի երեխաների առողջությանը, ապագայի», - ասաց Արա Բաբլոյանը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36795