Ռուսաստանը մինչև 3 մլն դոլար կփոխանցի ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության հիմնադրամին՝ գյուղատնտեսության զարգացման բնագավառում Սիրիային աջակցելու համար:
«2018 թվականին դաշնային բյուջեի հաշվին մինչև 3 մլն դոլարի կամավոր նպատակային ներդրում կատարել ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպության հիմնադրամին՝ Սիրիային տեխնիկական օգնության նախագծի իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասվում է կառավարության հրամանագրում:
Փաստաթուղթը հրապարակվել է իրավարար տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36790