Ֆրանսիահայ մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար:
Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը:
Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ:
Ինչպես հիշեցնում է voici.fr կայքը, Ազնավուրը վերջերս հոսպիտալացվել էր և ստիպված էր եղել չեղարկել իր համերգները:
«Հիմքեր, որ նրա մահը կասկածելի բնույթ է ունեցել, չկան, բայց նրա մահվան հանգամանքները դեռևս հստակորեն պարզ չեն»,- ասել է Դեժարդինը:
Դիահերձումը կիրականացվի հոկտեմբերի 2-ին՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 10:30-ին, Նիմի հիվանդանոցում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36779