ԱՄՆ–ն, Կանադան ու Մեքսիկան հաստատել են նոր առեւտրային համաձայնագրի կնքումը

ԱՄՆ–ն, Կանադան ու Մեքսիկան նոր առեւտրային համաձայնագիր են կնքել, որը կկոչվի USMCA։ Այս մասին ասված է Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի եւ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում, փոխանցում է Gazeta–ն։

«Այսօր ԱՄՆ–ն ու Կանադան, Մեքսիկայի հետ մեկտեղ պայմանավորվել են XXI դարի նոր, արդիականացված առեւտրային համաձայնագրի շուրջ՝ ԱՄՆ–ի, Կանադայի ու Մեքսիկայի միջեւ համաձայնագիր՝ USMCA»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նոր համաձայնագիրը կբերի ավելի ազատ շուկայի, ավելի արդար առեւտրի եւ կայուն տնտեսական աճի հյուսիսամերիկյան տարածաշրջանում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36756