Էրդողանը` Գերմանիա կատարած այցի մասին

Գերմանիա կատարած այցը կնպաստի երկու երկրների միջև ավանդական բարեկամության ամրապնդմանը: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավելելով, որ երկրների հարաբերություններում ցավոտ շրջանը մնացել է անցյալում. հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Նա նաև նշել է, որ Անկարան և Բեռլինը նույն դիրքորոշումն ունեն սիրիական հակամարտության կարգավորման հարցում:


«Թուրքիան ողջունում է Գերմանիայի զգացմունքային վերաբերմունքը սիրիական խնդրի հումանիտար բնույթի նկատմամբ»,-գրել է Թուրքիայի նախագահը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36731