Հորդանանը պատրաստվում է բացել Սիրիայի հետ սահմանը

Հորդանանի Հաշեմյան թագավորության արտգործնախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ երկիրը մտադիր է բացել Սիրիայի հետ սահմանը:

Սաֆադին նշել է, որ ներկայումս կողմերը տեխնիկական հարցերն են քննարկում: «Սկզբունքորեն մենք ցանկանում ենք բացել սահմանը, տեխնիկական հանձնախումբն այժմ հանդիպումներ է ունենում բոլոր մանրամասները համաձայնեցնելու համար»,- նշել է Սաֆադին:

Նախարարը նաև ընդգծել է, որ Հորդանանն ի սկզբանե չի փակել Սիրիայի հետ սահմանը։ Նա ստիպված է եղել դա անել միայն երկրում իրավիճակի հետագա զարգացման պատճառով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36657