ԱՄՆ-ն չի կարող եվրոպական ընկերությունների փոխարեն որոշել՝ ում հետ և որտեղ առևտուր անել և զարգացնել տնտեսական գործունեությունը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք չենք կարող համաձայնել նրա հետ, որ ԱՄՆ-ն է որոշում, թե որ տարածաշրջանների հետ եվրոպական ընկերությունները կարող են առևտուր իրականացնել»,- ասել է վարչապետը:
Միշելն արևմտյան առաջնորդներից առաջինն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում է անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: 2019 թվականի հունվարից Բելգիան երկու տարով զբաղեցնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի աթոռը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36553