Բաքվում ընթացող ADEX 2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Բելառուսի պետական ռազմա-արդյունաբերական կոմիտեի ղեկավար Ռոման Գոլովչենկոյի և ՊՆ ղեկավարի` սպառազինության հարցերով տեղակալ Սերգեյ Սիմոնենկոյի հետ. հայտնում է Trend-ը:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները և այլ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36521