ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ Իրանի հետ ՀՀԳԾ համաձայնագրին մասնակցած երկրները հաստատել են, որ իրանական կողմը կատարում է պայմանագրի պայմանները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մոգերինին ընթերցել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը: Դրանում նշվում է, որ Իրանի իշխանությունները «միջուկային ոլորտին վերաբերող իրենց պարտավորությունները լիովին կատարում են»:
Նա նշել է, որ իրանական միջուկային գործարքի մասնակիցները մտադիր են ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման պայմաններում հատուկ մեխանիզմ ստեղծել Թեհրանի հետ հաշվարկների համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36462