Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տարածքում. 1 մարդ մահացել է

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տարածքում, թթվածնի բալոնի պայթյունի հետեւանքով 1 հոգի մահացել է։


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի խոսքով՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել 12:05 որ թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ հոգի մահացել է: 


«Ստացված ահազանգի համաձայն՝ բալոնի պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է: Մահացածը 1978 թվականին ծնված տղամարդ է, ով աշխատում էր՝ որպես թթվածնի արտադրամասի օպերատոր»,-ասել է Ջանոյանը:


Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36456