Էրդողանը կոչ է անում բարեփոխել ՄԱԿ-ը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արմատական բարեփոխման եւ կազմակերպության ներկայիս վիճակով համաշխարհային հարցերը լուծելու անընդունակության մասին: Այս մասին նա ասել է Նյու Յորքում թուրք եւ մուսուլման համայնքների առջեւ ելույթ ունենալիս, որտեղ ժամանել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար:


«194 երկրից հինգը կարող են դատել ամբողջ աշխարհը, (ՄԱԿ ԱԽ) մշտական եւ ոչ մշտական անդամների տարաբաժանում չպետք է լինի: Եթե բարեփոխվի, ապա կլինի 20 մշտական անդամ, բոլոր մայրցամաքների եւ դավանանքների ներկայացուցիչներ, եւ կլինի ռոտացիա: Միայն այդ ժամանակ ՄԱԿ-ն կկարողանա արդարացի գործել»,- ասել է Էրդողանը: Թուրք առաջնորդը նշել է, որ ներկայումս համաշխարհային կազմակերպությունը եղած հակամարտությունների կարգավորմանն ընդունակ չէ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36405