ԿԸՀ-ն կհրապարակի Երեւանի ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

ԿԸՀ-ն որոշել է հրապարակել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակները, թեպետ դա չի նախատեսված Ընտրական օրենսգիրքով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:


Մուկուչյանի խոսքով, սա հանրային վերահսկողության եւս մեկ լրացուցիչ գործիք է։ "Այդ գործիքը տրամադրելու տեսանկյունից այդ ցուցակները կսկանավորվեն եւ կհրապարակվեն", - ասել է նա:


Սկանավորումը, նրա խոսքով, կսկսվի այսօր ժամը 12-ից: "Դա հնարավորություն է տալու բոլորին հետեւելու այդ ցուցակներին, անճշտություններ կամ կեղծ ստորագրություններ հայտնաբերվելու պարագայում սահմանված են ժամկետներ դիմում ներկայացնելու հետ կապված:


Եթե կհայտնաբերվեն նման բաներ, ես կհորդորեի ներկայացնել դիմումներ, ինչը հնարավորություն կտա հանձնաժողովներին իրականացնել վարույթներ",-ասաց Մուկուչյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36400