Ռոհանի. ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել տարածաշրջանում «փոքր վարձկան պետությունների» միջոցով, սակայն Իսլամական Հանրապետությունը պատրաստ է դիմակայել նրանց: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին նախքան Նյու Յորք մեկնելը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար, գրում է PressTV-ն:

Նրա խոսքով, ամերիկացիները ցանկանում են քաոս եւ անկարգություններ ստեղծել` Իրան վերադառնալու համար պայմաններ ստեղծելու նպատակով, ինչպես որ անցյալում էր, բայց դա անհնար է: «Դրանք անհասանելի երազանքներ են, եւ Ամերիկան երբեք չի հասնի այդ նպատակներից որեւէ մեկին», - ավելացրել է Ռոհանին:

«Մեր ժողովուրդը դիմակայելու է, եւ կառավարությունը պատրաստ է այդ առճակատմանը», - ասել է նա: «Ամերիկացիները ափսոսալու են իրենց արածի համար, որովհետեւ նրանք շատ սխալ ընտրություն են կատարել», - ավելացրել է նա:

Ռոհանին նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանային երկրներին հրահրում է Իրանի դեմ, նկատի ունենալով Ախվազ քաղաքում ահաբեկչական հարձակումը: «Մեզ համար հստակ է, թե ով է դա արել», - ասել է նա: «Տարածաշրջանի այս բոլոր փոքրիկ վարձկան երկրների հովանավորը Ամերիկան է», - ավելացրել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36385