Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջան-Իրան-Վրաստան էներգետիկ միջանցքի ստեղծումն առաջնահերթություն է:
Նշվում է, որ Ադրբեջանի ու Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի արտահանման-ներկրման հզորությունը կազմում է 650 մեգավատ, իսկ Ադրբեջանի ու Իրանի միջև`400 մեգավատ: Բանակցություններ են ընթանում Ադրբեջան-Իրան-Վրաստան էներգետիկ միջանցքի ստեղծման մասին:
Բացի այդ, ՌԴ-ի հետ բանակցություններ են ընթանում Յաշմա-Դերբենտ միջպետական էլեկտրահաղորդակցության երկրորդ գծի շինարարության շուրջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36381