Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Սիրիայի ապագայի նկատմամբ ամենամեծ սպառնալիքը ծագում է Եփրատ գետից արևելք ընկած հատվածից, որը վերահսկում են սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները: Այս մասին նա հայտարարել է Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին:
Թուրքիայի առաջնորդն այդ շրջաններն «ահաբեկչական ճահիճ» է անվանել, որն ընդլայնվում է Անկարայի դաշնակիցների աջակցությամբ (ԱՄՆ):
«Ներկա դրությամբ Սիրիայի ապագայի նկատմամբ ամենամեծ սպառնալիքն ահաբեկչական ճահիճն է, որը զարգանում է Եփրատից արևելք՝ մեր որոշ դաշնակիցների հովանու ներքո»,- նշել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիական պատերազմից Սիրիայից և Թուրքիայից ավելի ոչ մի երկիր չի տուժել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36368