Երեւանում քվեարկությունից հետո ընտրական տեղամասերը փակվելուն պես, սկսվել է ձայների հաշվարկը: Թեեւ զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարկվում են արդյունքների մասին առանձին տվյալներ ընտրատեղամասերից, սակայն վերջնական հրապարակումը ԿԸՀ-ն արդեն սկսել է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց եղանակով հրապարակում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որնք պարբերբար թարմացվում են: Քղաքացիները կարող են հետեւել այս հղմամբ:
Այս պահի դրությամբ ամենից շատ ձայներ է ստացել «Իմ քայլը» դաշինքը 37,810 ձայն, կամ ընտրողների 82,42 տոկոսի քվեն: Երկրորդ եւ երրորդ տեղերում են ԲՀԿ-ն ու "Լույս" դաշինքը՝ 2800 եւ 2100 ձայներով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36348