Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 11-13 մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին:


Գագաթնաժողովի ընթացքում Կանադայի վարչապետը ընդգծելու է միասնական աշխատանքի կարևորությունը՝ մարտահրավերների, տնտեսական աճի լուծման, ինչպես նաև բազմազանության և ինտեգրման խթանման հարցերում:


Վարչապետ Թրյուդոն կընդգծի նաև Կանադայի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կարևորությունը, ինչպես նաև Կանադայի պատմության ընթացքում ֆրանսախոս համայնքների կենսական դերը:


Թրյուդոն այցելության ընթացքում կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարևոր ոլորտները և կուսումնասիրի առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման համար ավելի սերտ համագործակցելու ուղիները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36298