Տարոն Մարգարյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում. առգրավվելու է 1 միլիարդ 800 մլն դրամ. Վանեցյան

ԱԱԾ-ում հարցաքննվել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:


Նա տեղեկացրեց, որ Մարգարյանը ունի վկայի կարգավիճակ: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երեւան» հիմնադրամից:


Արթուր Վանեցյանն ասաց, որ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումը աշխատանքներ է տանում այդ գումարները պետական բյուջե վերադարձնելու համար: «Այդ գումարները ենթակա են վերականգնման պետական բյուջե: Տարոն Մարգարյանն ընդունել է որոշակի խախտումներ: Մի մասը նրա կողմից յուրացվել էր, մյուս մասի հիմքերն էլ սխալ էր նշվել»,- ասաց Վանեցյանը:


Նա միաժամանակ տեղեկացրեց, որ նման բացահայտումներ միշտ լինելու են: «Երկու օր առաջ բռնել ենք մեծ խմբաքանակով թմրանյութեր»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36262