Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին օգտակար կլինի Ռուսաստանի համար. Բախտաձե

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին օգտակար կլինի Ռուսաստանի համար, քանի որ այդ քայլը կամրապնդի կայունությունը Կովկասում: Այդ մասին Fox News-ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:


«Եթե Վրաստանը միանա ՆԱՏՕ-ին, ապա դա մեր տարածաշրջանն ավելի կանխատեսելի և կայուն կդարձնի: Դա լավագույնս բխում է Ռուսաստանի շահերից»,- ասել է Վրաստանի վարչապետը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36240